ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պատվիրել է MArG 155/39 հնդկական ինքնագնաց հաուբիցները, գրում է
Indian Defence Research Wing հրատարակությունը:
Մինչև պատվերը ձևակերպելը հայկական կողմն անցկացրել է զենքի այս տեսակի դաշտային փորձարկումներ: Վերջիններս արտադրվում են Kalyani Strategic Systems Limited (KSSL) ընկերության կողմից:
«Kalyani Strategic Systems Limited-ի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Marg 155/39 ինքնագնաց հաուբիցը մշակվել է 8 ամսում և փորձարկվել է հնդկական բանակի կողմից Բալասորում և Պոկրանում», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հայկական կողմը, ըստ հրատարակության, փնտրում էր սպառազինության համակարգ, որը նախատեսված է ռազմական գործողությունների համար բարձր լեռնային պայմաններում:-0-