ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Լուսացույցների տեղակայման փոփոխություն է նախատեսված Սայաթ Նովա–Խանջյան խաչմերուկում։
Ինչպես հաղորդում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, ցուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. նոյեմբերի 14-ին Երևան քաղաքի Սայաթ Նովայի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:–0–