ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երկու օր է` իշխանական կուլիսներում ու քաղաքական շրջանակներում «բզզում են» ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնարավոր պաշտոնանկության մասին, գրում է «Հայկական ժամանակը»։
Ավելին, մամուլն արդեն նոր ոստիկանապետի թեկնածուի անուն է դրել շրջանառության մեջ։
Ըստ հոդվածի հեղինակների` խոսքը ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի մասին է:
Երեկ, երբ այս կապակցությամբ թերթը մեկնաբանություն է խնդրել Գասպարյանի խորհրդական Ն. Մալյանից, ով ասել է. «Ամեն գրածի պետք չէ հավատալ», գրում է թերթը։ –0–