Կրքերը թեժանում են Ծառուկյանի որդու բանակից տարկետման շուրջ. Փաշինյանը խիստ զրույց է ունեցել նախարարի հետ

21.06.2018, 11:03
Կրքերը թեժանում են Ծառուկյանի որդու բանակից տարկետման շուրջ. Փաշինյանը խիստ զրույց է ունեցել նախարարի հետ:
Կրքերը թեժանում են Ծառուկյանի որդու բանակից տարկետման շուրջ. Փաշինյանը խիստ զրույց է ունեցել նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Գագիկ Ծառուկյանը դիմել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որպեսզի որդու` Նվեր Ծառուկյանի անունը հանեն կառավարություն ներկայացված տարկետման իրավունք ստացողների ցուցակից, գրում է «Ժամանակը»։

«Սա փորձում են ներկայացնել որպես Ծառուկյանի կողմից արված մի վեհանձն քայլ, որով նա իր որդուն դնում է մյուս զինապարտների հետ հավասար հարթության մեջ: Բայց իրականությունը բոլորովին այլ է», – նշվում է հոդվածում։

«Պարզվում է՝ Ծառուկյանի այս նախաձեռնությունն ընդամենը իրավիճակից ինչ-որ կերպ դուրս գալու և սեփական դեմքը փրկելու միջոց է», – նշում են հոդվածի հեղինակները։

Թերթի տեղեկություններով՝ Նվեր Ծառուկյանին բանակից ազատելու մասին լուրը հրապարակվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մոտ է հրավիրել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանին և նրան շատ հանգամանալից բացատրել, որ այդ պաշտոնը իրեն տրված չէ իր հովանավորների որդիներին բանակից ազատելու միջնորդություններ գրելու համար: Փաշինյանը ասել է, որ եթե իր որդին կամավոր մեկնում է Արցախ ծառայության, ապա ինքը չի հանդուրժելու, որ մյուս պաշտոնյաների և օլիգարխների որդիները օգտվեն ինչ-որ սողանցքերից և ազատվեն ծառայությունից:

«Նա նաև հանձնարարել է ուսումնասիրել այլ պաշտոնյաների որդիների ծառայության կամ դրանից ազատվելու հանգամանքները և զեկուցել իրեն: Եվ միայն դրանից հետո է Ծառուկյանը դիմել իր նշանակած նախարարին՝ որդու անունը այդ ցուցակից հանելու համար: Բայց դա ամենևին չի նշանակում, որ Ծառուկյանի որդին այս ամառ Նիկոլ Փաշինյանի որդու հետ կզորակոչվի հայկական բանակ:Ծառուկյանի որդին սովորում է Տնտեսագիտական համալսարանում` անվճար ուսուցման համակարգում, և առնվազն մինչև ուսման ավարտն ազատված է ծառայությունից», – գրում է թերթը։–0–