413.78
4.82
386.17
+27
Եղանակը Երևանում
Հայ

Կոռուպցիան չի վերանում, եթե միջավայրը չի փոխվում. ՀՀ վարչապետ

12:40
23 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը կփորձի նվազագույնի հասցնել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, շաբաթ օրը հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղական մի շարք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։

«»Ես համոզված եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի մեջ խիստ անհրաժեշտ է մաքսիմալ վերացնել այն միջավայրը, որը ստեղծում է այդ հնարավորությունը, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարելով, N-եորդ կոռուպցիայի դեմ կառույց ստեղծելով, կոռուպցիան չի վերանում, եթե միջավայրը չի փոխվում», – ասել է Կարապետյանը։

Նա նշել է, որ կառավարության ծրագրում մանրամասն գրված է, թե ինչ գործողություններ ենք անելու, որպեսզի այդ հնարավորությունը մինիմումի բերենք թե՛ հարկային և մաքսային դաշտում, թե՛ կառավարության որոշումների դաշտում, թե՛ գնումների դաշտում, թե՛ օտարերկրյա ֆինանսավորման դաշտում, թե՛ բիզնեսի համար հավասար և պարզ պայմաններ ստեղծելու դաշտում:

Նրա խոսքով` Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովն այս պահին անհրաժեշտ կառույց է։

Վարչապետն ընդգծել է, որ այն կառույցները և այն միջավայրը, որոնք որ կան, իդեալական չեն, այդ իսկ պատճառով մի կառույց է ստեղծվում, որը փորձում է համախմբել, ամփոփել, ախտորոշել և որոշակի որոշումներ տալ:

«Մենք հիմա փորձում ենք այնտեղ ներգրավել հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի և դաշտը բաց լինի, և կառավարության անդամները, ճիշտ ասած, իրենց առօրյայի մեջ այնքան զբաղված են կամ այնքան զբաղված պետք է լինեն, որ գուցե և արտաքին դաշտից ազդակներ չստանան», – եզրափակել է Կարապետյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին