435.71
4.38
404.37
+2
Եղանակը Երևանում
Հայ

Կոնգրեսականները կոչ են արել ավելացնել ԱՄՆ–ի կողմից Հայաստանին և Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական աջակցությունը

10:15
23 Մարտի 2016

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ավելի քան 30 կոնգրեսականներից բաղկացած խումբը միացել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներ` կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեին և Ռոբերտ Դոլդին` առաջարկելով Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի պետական և օտարերկրյա գործառնությունների ենթահանձնաժողովին ավելացնել Հայաստանին և Ղարաբաղին տրամադրվող աջակցության չափը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ANCA)։

Ենթահանձնաժողովի նախագահ, հանրապետական Քեյ Գրենջերին և հանձնաժողովի ավագ անդամ Նիթա Լոուիին հասցեագրված նամակում ներկայացված են Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Սամցխե-Ջավախքին տրամադրվող ֆինանսական օժանդակության մասին առաջարկները:

Կոնգրեսականներն առաջարկում են 5 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղին` հատուկ ուշադրություն դարձնելով Ստեփանակերտում գտնվող Բարոնուհի Քոքսի վերականգնողական կենտրոնին, որտեղ ամեն տարի սպասարկվում են ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող շուրջ 1000 երեխաներ և մեծահասակներ։

Կոնգրեսականները նաև աջարկել են 40 միլիոն դոլար տնտեսական օժանդակություն տրամադրել Հայաստանին, իսկ Վրաստանին տրամադրվող ողջ գումարի 10 տոկոսը հատկացնել Սամցխե-Ջավաքում աշխատատեղերի ստեղծման ծրագրերին:

Կոնգրեսականները նաև առաջարկում են «Ադրբեջանին տրամադրել զրոյական ռազմական օգնություն, քանի դեռ այդ երկրի առաջնորդները չեն համաձայնել գնալ հաշտության և հեռացնել դիպուկահարներին ու ծանր սպառազինությունը»։

ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովը հաստատել է 2015–2016 ֆինանսական տարվա օտարերկրյա օգնության նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 20,06 մլն դոլարի տնտեսական օժանդակություն։ 

Ամերիկայի հայկական համագումարը (ANCA) ԱՄՆ-ի հայկական համայնքի խոշորագույն և առավել ազդեցիկ կազմակերպություններից մեկն է: Այն ակտիվորեն առաջ է մղում Ամերիկայի հայկական համայնքի շահերը, որոնք վերաբերում են նաև ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը