Խոսակցություններ են շրջանառվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում երկու հնարավոր թեկնածուների մասին
28.09.2016,
10:42
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին, Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի պաշտպանության նախկին նախարար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանը, որի թեկնածության մասին վաղուցվանից էր խոսվում, գրում է «Հրապարակը»։
Ըստ աղբյուրի` սրան համաձայն է ռուսական կողմը, քանի որ Հարությունյանը պրոռուսական կողմնորոշում ունի։
«Օրինակ՝ ՀՕՊ համաձայնագրի առթիվ նա հայտարարել էր, որ պետք է շնորհակալ լինենք ռուսներից», – նշում են հոդվածի հեղինակները։
Սակայն երկրորդ թեկնածու էլ է քննարկվում՝ ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի տարբերակը։
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին, Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու հերթը Հայաստանինն է, այն ռոտացիայով է նշանակվում, գրում է թերթը։ –0–