Խորհրդարանական ընտրություններում մասնակցության թիվը ժամը 11։00–ի դրությամբ կազմել է 13.32 տոկոս. ԿԸՀ
02.04.2017,
12:31
Խորհրդարանական ընտրություններում մասնակցության թիվը ժամը 11։00–ի դրությամբ կազմել է 344 714 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 13,32 տոկոսը:
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Խորհրդարանական ընտրություններում մասնակցության թիվը ժամը 11։00–ի դրությամբ կազմել է 344 714 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 13,32 տոկոսը, տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։
2017 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ Ընտրողների ռեգիստրում, ՀՀ ոստիկանության տվյալներով, ներառված է 2 564 195 մարդ։
Կիրակի հանրապետությունում մեկնարկել են վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում է հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։-0-