Խորհրդարանական ընտրությունների օրը չփոխելու իրական պատճառը

23.02.2017, 11:15
Ընտրությունների օրը, ըստ ամենայնի, չի փոխվի:
Խորհրդարանական ընտրությունների օրը չփոխելու իրական պատճառը
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ընտրությունների օրը, ըստ ամենայնի, չի փոխվի, գրում է «Հրապարակը»։

«Ոչինչ չկա այս պահին, մենք հիմք ենք ընդունում ամսի 2–ը»,–երեկ թերթին ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Թերթի հարցադրմանն այն մասին, որ որևէ փոփոխություն էլ չի՞ լինի, Մուկուչյանը նշել է, որ չի կարող ասել։

Загружается новость ... "Лево"

Պարբերականը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր 4-5 օրով հետաձգել ընտրությունների օրը, եթե քաղաքական ուժերը գային համաձայնության։

«Բայց կամ համաձայնության չեկան, կամ ներկայացրին, թե չեկան։ ՀԱԿ-ն ու «Համախմբումը» փորձեցին ընտրության օրը փոխել՝ այն վիճարկելով Սահմանադրական դատարանում, բայց 27 պատգամավորի ստորագրություն չհաջողվեց հավաքել, որ դիմեին ՍԴ», – գրում են հոդվածի հեղինակներն ու հավելում, որ «ընտրության օրը չփոխելու իրական պատճառը, ասում են, այն է, որ միջազգային դիտորդներն արդեն «տոմսերն առել են, հյուրանոցները՝ ամրագրել» և այլևս չեն կարող փոխել ժամկետները»։–0–