Կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվել է հունվարի 4-ին. նախարար
04.01.2016,
21:51
Կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվել է հունվարի 4-ին:
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվել է հունվարի 4-ին, երկուշաբթի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
«Կենսաթոշակների վճարման գործընթացը կշարունակվի հունվարի 5-ին, այնուհետև հունվարի 8-ից», – հայտնել է Ասատրյանը։
Նրա խոսքով` կենսաթոշակների վճարման նպատակով ժամանակին իրականացվել է անհրաժեշտ ֆինանսավորում։–0–

