Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

05.03.2016, 10:30
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

ԵՐԵՎԱՆ,5 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

  • Կառավարության տնտեսական բլոկում տեղի է ունեցան կարևոր կադրային փոփոխություններ։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից ազատեցԵրվադ Զախարյանին և նրա փոխարեն նշանակեց Լևոն Յոլյանին։ ՀՀ նախագահի հրամանագրով` ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմավորվեց, նրա կառուցվածքից առանձնացվեց Պետական եկամուտների կոմիտեն և նշանակվեց ՊԵԿ–ի նոր նախագահ։

  • Տեղական ավիացիոն շուկա է դուրս գալիս Armeniaնոր ավիաընկերությունը, որը մտադիր է ամենամոտ ժամանակում կարգավորել բոլոր ընթացակարգերն ու սկսել չվերթերի իրականացումը։ Հնարավոր է, որ հենց այս լուրի հետ կապված կառավարության որոշումը, որը վերաբերում է ազգային ավիափոխադրողի համար համազգեստ հաստատելուն։

  • «Եվրատեսիլ 2016» երգի միջզգային մրցույթի երկրպագուները վերջապես տեսան Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի երգն ու պրեմիերան։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը զրուցեց հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ այն մասին, թե ինչ են նրանք մտածում երգի և «Եվրատեսիլում» Իվետայի հաղթանակի շանսերի մասին։

  • ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հեռացրեցմայրաքաղաքում և մարզերում միանգամից չորս ոստիկանապետերի, ինչպես նաև Ոստիկանության Երևանի վարչության ղեկավարի տեղակալին։ Ավելի ուշ Գասպարյանը հայտարարեց, որ չի հանդուրժի կրիմինալի և իրավապահ մարմինների աշխատակիցներկ միջև կապերը։

  • ԱՄՆ Ջորջիա նահանգի օրենսդիրները մարտի 3–ին ընդունեցին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» բանաձևը։ Ավելի ուշ ԼՂՀ ԱԳՆ–ն հրապարակեց այդ փաստաթղթի ամբողջական տեքստը, որի ընդունումը ողջունեցպաշտոնական Ստեփանակերտը։–0–