Կարծես ռումբ պայթեր, արթնացանք ուժեղ հարվածից. ուղևորները` Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի մասին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

15.10.2016, 17:20
Մոսկվա-Երևան ուղերթի ավտոբուսի վթարից տուժած ուղևորները վթարի ժամանակ քնած են եղել, արթնացել են ուժգին հարվածից։
Կարծես ռումբ պայթեր, արթնացանք ուժեղ հարվածից. ուղևորները` Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի մասին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվա-Երևան ուղերթի ավտոբուսի վթարից տուժած ուղևորները վթարի ժամանակ քնած են եղել, արթնացել են ուժգին հարվածից։

 - рис.1

Այս մասին լրագրողների հետ զրուցում նշել են տուժածները, հաղորդում է tert.am–ը։

«Կարծես ռումբ տրաքեր, չենք ուզում հիշել»,- մանրամասնել են նրանք։

 - рис.2

Վթարված ավտոբուսի ուղևորներից է նաև 11-ամյա Դիանա Դավթյանը։

 - рис.3

Երեխան մայրիկի ու քրոջ հետ մեկնել էր Վորոնեժ հանգստանալու։

«Հարված եմ ստացել դեմքիս՝ դունչի շրջանում, հիմա ինձ լավ եմ զգում, վիրահատել են, տուն եմ գնալու», – նշել է Դիանան։

 - рис.4

Նրա ավագ քույրը ևս վնասվածքներ է ստացել։ Դիանայի մայրը՝ Հասմիկ Փարեմուզյանը, ասաց, որ բժիշկները վստահեցրել են, որ երեխաների մոտ հետագայում բարդություններ չեն առաջանա։

 - рис.5

Հասմիկ Փարեմուզյանը նաև պատմեց, որ վարորդը մինչև վթարը շատ նյարդային է եղել , անգամ տեսել են, որ մի քանի անգամ հաբեր է ընդունել։

 - рис.6

Հոկտեմբերի 14-ի առավոտյան` երևանյան ժամանակով ժամը 05.30-ի սահմանում, Վլադիկավկազ քաղաքի մոտ` շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին։ Նախնական տվյալներով, ավտոբուսում եղել է 45-52 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է 5 ՀՀ քաղաքացի, 27 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում չորս դեռահաս:

Ըստ ՀՀ ԱԻՆ հրապարակած ցուցակի՝ Վլադիկովկասի հիվանդանոցում շարունակում է մնալ ՀՀ 4 քաղաքացի:–0–