ՀՀ կառավարության շենքի մոտ ուժեղացված հսկողություն է իրականացվում զինված հանցախմբի վնասազերծման կապակցությամբ

26.11.2015, 11:27
Կառավարության շենքի մոտ ուժեղացված հսկողություն է իրականացվում նախօրեին զինված հանցախմբի վնասազերծման կապակցությամբ։
ՀՀ կառավարության շենքի մոտ ուժեղացված հսկողություն է իրականացվում զինված հանցախմբի վնասազերծման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կառավարության շենքի մոտ ուժեղացված հսկողություն է իրականացվում նախօրեին զինված հանցախմբի վնասազերծման կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, կառավարության շենքի անվտանգությունն ապահովող պետական պահպանության վարչության աշխատակիցները հսկողությունն իրականացնում են ինքնաձիգներով, ուժեղացված է վերահսկողությունը։

Այս պահին կառավարության շենքում անցկացվում է կառավարության նիստը։

Երևանում վնասազերծված հանցախմբի թիրախը կարող էին լինել խորհրդարանն ու վարչապետը>>

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին տեղեկացրեց 19 հոգուց բաղկացած զինված հանցախմբի վնասազերծման մասին, որի նպատակն էր կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ հանրապետության տարածքում։

Հանցախմբի անդամների կողմից վարձակալած տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ: –0–