Կառավարությունում սպասվում են կադրային և կառուցվածքային փոփոխություններ

13.02.2016, 12:07
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, կառավարությունում բացի կադրային տեղաշարժերից  սպասվում  են նաև կառուցվածքային փոփոխություններ։
Կառավարությունում սպասվում են կադրային և կառուցվածքային փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Հրապարակ» թերթի տեղեկություններով, կառավարությունում բացի կադրային տեղաշարժերից սպասվում են նաև կառուցվածքային փոփոխություններ։

«ՏԿԱԻՆ-ի տարանջատումից բացի, նախատեսվում է նաև Պետական եկամուտների կոմիտեն առանձնացնել ֆինանսներից, որտեղ նախարար կնշանակվի միջազգային տնտեսական ինտեգրման և տնտեսական բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, իսկ ՀՅԴ-ական Արա Նռանյանը կնշանակվի փոխնախարար։ Գագիկ Խաչատրյանը կրկին կղեկավարի ՊԵԿ-ը։ Երվանդ Զախարյանին թոշակի կուղարկեն։ Նրան փոխարինողի հարցում տարաձայնություններ կան. Հովիկ Աբրահամյանն այդ պաշտոնին տեսնում է Աժ պատգամավոր, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, որը 2003– 2004թթ. էներգետիկայի փոխնախարար է աշխատել։ Մինչդեռ նախագահականն ուզում է ՎՊ նախագահի տեղակալ Լևոն Յոլյանին»,–գրում է թերթը։-0-