631.65
7.19
519.28
+30
Եղանակը Երևանում
Հայ

Կանխվել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձը (ՖՈՏՈ)

17:07
19 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Լուսակերտ» ՍՊԸ տնօրինությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «հանիրավի» արգելում է ՌԴ-ից 302.400 հատ հավկիթի ներմուծումը, և վստահեցնել, որ առկա են խմբաքանակն ուղեկցող անվտանգությունը հավաստող ԵԱՏՄ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ արգելանքի պատճառը «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձն է։ Բեռի երևացող հատվածներում դրվել են մակնշված հավկիթների տուփեր, իսկ դրանց ետևում եղել են առանց որևէ ժամկետի, կեղտոտ, արյունոտ, ջարդված հավկիթներ, ինչը ՀՀ կառավարության 2011թ․ սեպտեմբերի 29-ի «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1438-Ն որոշման նորմերի պահանջների կոպիտ խախտում է:

Չփաթեթավորված ձվերի յուրաքանչյուր միավորի վրա պետք է նշվի արտադրողի անվանումը կամ ապրանքային նշանը, տեսակը, քաշային կարգին համապատասխանող ծածկագիրը, տեսակավորման ամսաթիվը և պիտանիության ժամկետը:

«Ձվերի և ձվամթերքի սպառողական տարայի` ստվարաթղթե պալարային տուփի և միջադիրների, յուրաքանչյուր միավորի վրայի մակնշումը պետք է ներառի արտադրող, փաթեթավորող, արտահանող, ներմուծող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, արտադրողի ապրանքային նշանը (առկայության դեպքում), ձվի կամ ձվամթերքի անվանումը` ներառյալ թռչնի տեսակը, ձվերի տեսակը և կարգը, ձվերի քանակը մեկ փաթեթվածքում, արտադրության ամսաթիվը, պիտանիության ժամկետը և պահման պայմանները», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Այսպիսով, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Լուսակերտ» ՍՊԸ հավկիթների ներմուծումն արգելվել է Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների խախտման պատճառով:

Նշվում է նաև, որ տնտեսվարող սուբյեկտը դժգոհում է նաև այն կազմակերպությունից, որի հետ միասին ամեն տարի դիմում էին ՀՀ կառավարությանը` խնդրելով հնարավորինս խստացնել հսկողությունը երկիր ներմուծվող հավկիթների նկատմամբ՝ պատճառաբանելով, որ ոչ տեղական արտադրանքի իրացումը տեղականի անվան տակ տարիների ընթացքում քայքայել է թռչնաբուծության ոլորտը` ինչ-որ ժամանակահատվածում թռչնարտադրությամբ ինքնաբավ երկիրը վերածելով ներմուծողի։ Այժմ նույն տնտեսվարողը փորձում է ներկրել արտադրանք՝ չապահովելով օրենսդրական նորմերով սահմանված պահանջները։

«Տեսչական մարմինը երբևէ չի ստեղծել լրացուցիչ խոչընդոտներ տնտեսվարողների համար, իսկ օրենսդրության պահանջները պահպանելու և ցանկացած խախտում, անհամապատասխանություն կամ կեղծիք բացահայտելու հարցում միշտ լինելու է առավելագույնս հետևողական», - նշվում է հաղորդագրությունում։

«Լուսակերտ» ընկերությունը փորձ է արել ներկրել ահա այսպիսի հավկիթներ.
яйца.jpg
яйца.jpg





Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:25
11 Հունիսի 2021
Գործարկվելու են Շարմ Էլ Շեյխ -Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղիղ չվերթեր
Գործարկվելու են Շարմ Էլ Շեյխ -Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղիղ չվերթեր
13:29
11 Հունիսի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում
Ծրագիրն ուղղված է ֆինանսական աջակցության ցուցաբերմանը սկսնակ գործարարներին, ովքեր սկսում են բիզնեսը զրոյից, և հանդիսանում է հիանալի հնարավորություն իրենց ծրագրերն իրագործելու համար
11:26
11 Հունիսի 2021
Հայաստանը կհրաժարվի «կոնյակ» ապրանքանիշից ԵՄ–ից ստացվող 3մլն եվրոյի դիմաց
Հայաստանը կհրաժարվի «կոնյակ» ապրանքանիշից ԵՄ–ից ստացվող 3մլն եվրոյի դիմաց
11:06
11 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 95 նոր դեպք, 141 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 95 նոր դեպք, 141 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
09:46
11 Հունիսի 2021
Երևանցիներին 35 աստիճան շոգ է սպասվում
Երևանցիներին 35 աստիճան շոգ է սպասվում
20:55
10 Հունիսի 2021
Այսօր Ադրբեջանի ԶՈւ–ն 16։30–ի սահմաններում սկսել է կրակել Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, կրակոցները դադարել են 19։30–ի սահմաններում. ՄԻՊ–ը մանրամասնում է
Այսօր Ադրբեջանի ԶՈւ–ն 16։30–ի սահմաններում սկսել է կրակել Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, կրակոցները դադարել են 19։30–ի սահմաններում. ՄԻՊ–ը մանրամասնում է
20:12
10 Հունիսի 2021
Ադրբեջանը Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ադրբեջանը Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
19:58
10 Հունիսի 2021
Փաշինյանը մեկնաբանել է նախօրեին Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը մեկնաբանել է նախօրեին Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը.ՎԻԴԵՈ
18:58
10 Հունիսի 2021
S&P գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն»
Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն
17:25
10 Հունիսի 2021
Տեր–Պետրոսյանը չբացառեց կոալիցիայի ձևավորումը Քոչարյանի և Փաշինյանի հետ
Լևոն Տեր–Պետրոսյանը չբացառեց կոալիցիայի ձևավորումը Քոչարյանի և Փաշինյանի հետ
17:09
10 Հունիսի 2021
ՄԻԵԴ–ի որոշմամբ` Ադրբեջանը փաստաթղթեր է տրամադրել մայիսի 27–ին գերեվարված հայ զինծառայողների առողջական վիճակի, նրանց առաջադրված մեղադրանքների մասին
ՄԻԵԴ–ի որոշմամբ` Ադրբեջանը փաստաթղթեր է տրամադրել մայիսի 27–ին գերեվարված հայ զինծառայողների առողջական վիճակի, նրանց առաջադրված մեղադրանքների մասին
15:37
10 Հունիսի 2021
Ո՞վ է գաղտնի ձայնագրել Փաշինյանին և ինչու՞ է ձեռքերը լվացել Արարատ Միրզոյանը.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ո՞վ է գաղտնի ձայնագրել Փաշինյանին և ինչու՞ է ձեռքերը լվացել Արարատ Միրզոյանը.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ