Ջերմաստիճանը կտրուկ կնվազի Հայաստանի որոշ մարզերում

26.09.2018, 10:49
Հայաստանի որոշ մարզերում ջերմաստիճանը կտրուկ կնվազի։
Ջերմաստիճանը կտրուկ կնվազի Հայաստանի որոշ մարզերում

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26–27–ին կնվազի 3–4 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 6–7 աստիճանով։

Երևանում առաջիկա հինգ օրը ջերմաստիճանը կտատանվի +26...+32 աստիճանի սահմանում։

Միաժամանակ, սեպտեմբերի 26–ին առանձին շրջաններում, իսկ սեպտեմբերի 27–28–ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին շրջաններում` մառախուղ։ Սեպտեմբերի 29–30–ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 5–10 մ/վ արագությամբ։–0–