Ջերմաստիճանի նվազում և ձնախառն անձրև. ձմեռը մոտենում է
14.11.2018,
09:48
Ձմեռը մոտենում է. ջերմաստիճանի նվազում և ձնախառն անձրև է սպասվում։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, նոյեմբերի 14–18–ը հանրապետության գրեթե բոլոր մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում և Տավուշում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռներում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձնախառն անձրև։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14–ի ցերեկը կնվազի 3–4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 5–7 աստիճանով։
Երևանում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի` հասնելով +8...+10–ի, իսկ հետագա չորս օրերին կբարձրանա` հասնելով +10...+12 աստիճանի։–0–

