Ջայլամի մսից հայկական բաստուրմա, սուջուխ. այո–այո, սա իրականություն է (ՖՈՏՈ)

03.03.2018, 11:47
Արմավիրի մարզում ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմա է գործում։
Ջայլամի մսից հայկական բաստուրմա, սուջուխ. այո–այո, սա իրականություն է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Արմավիրի մարզի Փշատավան համայնքում ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություն է գործում, որը հիմնադրվել է 2008 թ.–ին։

  - рис.1

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում այցելել է նաև ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերման։

 - рис.2

Նշենք, որ ջայլամները Հայաստան են ներմուծվել հարևան Իրանից, ներկայում այստեղ բուծվում է 400 ջայլամ, որոնք արդեն հարմարվել են տեղի կլիմային:

 - рис.3

Նախորդ տարվա վերջին մսամթերքի արտադրություն են սկսել. ջայլամի մսից արտադրում են բաստուրմա, սուջուխ, տհալ և մատակարարում տեղական սուպերմարկետներին, հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից։

Ֆերմայի գլխավոր անասնաբույժ Արմեն Սարգսյանի խոսքով` նախատեսում են ընդլայնել գործունեությունը։

 - рис.4

Կարտադրեն ջերկի , ինչպես նաև կզբաղվեն կաշվի և փետուրների վերամշակմամբ:

Հնարավոր է, որ շուտով հայկական ջայլամի մսամթերքը համտեսելու հնարավորություն ունենան նաև Ռուսաստանի սպառողները:–0–