Ժամկետանց մթերքներ`մարզերից մեկի խանութում (ՖՈՏՈ)

20.02.2018, 20:28
Ժամկետանց մթերքներ են հայտնաբերվել մարզերից մեկի խանութում։
Ժամկետանց մթերքներ`մարզերից մեկի խանութում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականցված վերահսկողության արդյունքում Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի «Վանոնա» խանութում (Ա/Ձ Նորայր Թովմասյան) հայտնաբերվել և իրացումից հանվել են մակնշման խախտումներով, ինչպես նաև ժամկետանց սննդամթերք, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
 - рис.1

Վերահսկողության շրջանակում պարզվել է, որ վաճառակետում իրացվող «Սկումբրիա» տեսակի ձուկը, քաղցրաբլիթը, «Շպիկ» տեսակի հունգարական սալը, ադի բուդին (pop corn), «Բրոյլեր» տեսակի թարմ հավը և նոր-զելանդական կարագը ժամկետանց են:

 - рис.2

Արձանագրվել է մակնշման խախտումներով սննդամթերքի իրացում (թռչնամիս, «Սկումբրիա» տեսակի ձուկ, քաղցրաբլիթ, ձու, կարագ, շոգեխաշած տավարի միս, «Կալվե կլասիկ» մայոնեզ և բուսասերուցքային մածուկ):

«Մակնշման անհամապատասխանությամբ սննդամթերքի վաճառքը կասեցվել է, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է սննդամթերքի իրացումը կազմակերպել օրենսդրության պահանջներին համապատասխան», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–