Ժամանակավորապես փակ կլինի Հրազդանի կիրճի կամրջից մինչև Փափազյան փողոցն ընկած ճանապարհահատվածը

31.05.2018, 12:28
Ժամանակավորապես փակ կլինի Հրազդանի կիրճի կամրջից մինչև Փափազյան փողոցն ընկած ճանապարհահատվածը:
Ժամանակավորապես փակ կլինի Հրազդանի կիրճի կամրջից մինչև Փափազյան փողոցն ընկած ճանապարհահատվածը
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ժամանակավորապես փակ կլինի Հրազդանի կիրճի կամրջից մինչև Փափազյան փողոցն ընկած ճանապարհահատվածը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Եվրոպայի օր-2018» միջոցառումների շրջանակում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից նախատեսվող հեծանվային մրցույթի կազմակերպման նպատակով ս.թ. հունիսի 2-ին` ժամը 13:00-15:30-ը, երթևեկության համար փակ է լինելու Հրազդանի կիրճի՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի (Հրազդանի կիրճ հ.87) մոտ գտնվող կամրջից մինչ Փափազյան փողոցն ընկած ճանապարհահատվածը», – նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ժամանակավոր անհարմարությունների համար։–0–