Իսրայելական Arkia ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Երևան

26.03.2018, 12:29
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 անգամ։
Իսրայելական Arkia ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Երևան

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Իսրայելական Arkia ավիաընկերությունը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Թել Ավիվ- Երևան- Թել Ավիվ երթուղով կանոնավոր չվերթեր իրականացնելու համար, հաղորդում է ՔԱԳՎ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Չվերթերը կմեկնարկեն մայիսի 16-ին, որոնք կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ, յուրաքանչյուր չորեքշաբթի։–0–