Հայաստանը IQ մակարդակով աշխարհի լավագույն 10 երկրների շարքում է

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ IQ մակարդակով Հայաստանը 9-րդ տեղում է աշխարհի 127 երկրների շարքում (102,64 միավոր), ըստ IQ միջազգային ռեգիստրի, որը թարմացվել է 2025թ․–ի հունվարի 1–ին։
Հետխորհրդային տարածքի երկրներից Հայաստանից առաջ է անցել միայն Ռուսաստանը (6-րդ տեղ)։ Բելառուսը 16-րդ տեղում է, Վրաստանը՝ 21, Էստոնիան՝ 41, Լատվիան՝ 47, Լիտվան՝ 50, Ադրբեջանը՝ 51, Մոլդովան՝ 63, Ղազախստանը՝ 66, Ուզբեկստանը՝ 69, Ուկրաինան՝ 78, Ղրղզստանը՝ 84, Տաջիկստանը՝ 96։ .
Վարկանիշի առաջատարներն են Չինաստանը, Իրանը, Հարավային Կորեան, իսկ աութսայդերները՝ Գաբոնը, Անգոլան, Բենինը։
IQ–ի միջազգային ռեգիստրը կայք է, որը հրապարակում է տարբեր երկրների բնակիչների IQ թեստերի արդյունքներն ու համապատասխան վարկանիշը։ Այս ուսումնասիրությունը հիմնված է 1,393,066 մարդկանց վրա ամբողջ աշխարհում, ովքեր նույն թեստն են անցել այս կայքում 2024 թվականին: