418.64
4.84
386.91
+25
Եղանակը Երևանում
Հայ

Ինչու՞ է մայրը նորածնին նետել աղբանոցը. ՔԿ–ն մանրամասներ է հաղորդում

12:39
27 Փետրվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Պարզվել է նորածնի մոր ինքնությունը:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է փետրվարի 26-ին Մեծամոր քաղաքի աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը: Վերջինս Մեծամոր քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1981թ., խնամքին ունի 4 երեխա:

Կինը հայտնել է, որ   2018թ. փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերն իրենց տան լոգարանում ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո, ըստ կնոջ, երեխան մահացել է, և նա մահացած նորածնին դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ , ապա՝ շենքի բակում գտնվող աղբամանը:

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. փետրվարի 26-ին ժամը 12:45-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Մեծամոր քաղաքի աղբանոցում նորածնի դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրի զննությամբ Մեծամոր քաղաքից դեպի «ՀԱԷԿ» ՓԲԸ տանող ճանապարհի հարակից աղբանոցում հայտնաբերվել է արական սեռի նորածնի դի։ Արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` մոր հայտնած տեղեկություններն ստուգելու ուղղությամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:43
23 Մայիսի 2023
Որտե՞ղ կանցկացվեն միասնական քննությունները. հրապարակվել է քննական կենտրոնների ցանկը
Որտե՞ղ կանցկացվեն միասնական քննությունները. հրապարակվել է քննական կենտրոնների ցանկը
12:12
23 Մայիսի 2023
Transavia–ն գործարկում է Մարսել–Երևան–Մարսել չվերթը
Transavia ավիաընկերությունը գործարկում է նոր ուղղություն դեպի Ֆրանսիա
11:28
23 Մայիսի 2023
Կանխվել է Հայաստան հերոինի և 80 հաբ ֆենտանիլի ներմուծման դեպք. վերջինս հերոինից 50 անգամ ավելի ուժեղ է (ՎԻԴԵՈ)
Կանխվել է Հայաստան հերոինի և 80 հաբ ֆենտանիլի ներմուծման դեպք. վերջինս հերոինից 50 անգամ ավելի ուժեղ է. ՎԻԴԵՈ
09:27
23 Մայիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ  
20:39
22 Մայիսի 2023
Զոհված զինծառայողների ծնողները շարունակում են անժամկետ նստացույցը Երևանում
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են նստացույցը կառավարության շենքի մոտ
19:10
22 Մայիսի 2023
Ցանկացած ադրբեջանցի, որը մոլորվելու հետևանքով կհայտնվի Հայաստանում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին
Փաշինյանը հայտարարել է, որ ցանկացած ադրբեջանցի, որը մոլորվելու հետևանքով կհայտնվի Հայաստանում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին
15:36
22 Մայիսի 2023
Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել
Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը Հայաստանի օրակարգից դուրս չի եկել
14:08
22 Մայիսի 2023
Ադրբեջանի 86600 քառակուսի կմ–ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ Ադրբեջանի 86600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ–ն պատրաստ է ճանաչել, և իր ընկալմամբ` Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի 29800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
12:56
22 Մայիսի 2023
Որդուս չեմ հորդորել հրաժարվել բողոքից. վարչապետը`Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպի մասին (ՎԻԴԵՈ)
Որդուս չեմ հորդորել հրաժարվել բողոքից. վարչապետը`Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպի մասին. ՎԻԴԵՈ
11:37
22 Մայիսի 2023
Որքա՞ն ժամանակ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարելու և Երևանը ծխից ազատելու համար. մեկնաբանում են քաղաքապետարանից (ՎԻԴԵՈ)
Արդեն 5–րդ օրն է` Նուբարաշենի աղբավայրն այրվում է` ծխի քուլաներով պատելով Երևանը
11:03
22 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում, այդ թվում` գրեթե ողջ կենտրոնում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում, այդ թվում` գրեթե ողջ կենտրոնում
10:22
22 Մայիսի 2023
Կանխվել է Իրանից ՀՀ 10կգ հերոինի, մարիխուանայի, մեթամֆետամինի ու զենքի ներկրումը (ՎԻԴԵՈ)
Կանխվել է Իրանից ՀՀ 10կգ հերոինի, մարիխուանայի, մեթամֆետամինի ու զենքի ներկրումը. ՎԻԴԵՈ