436.74
4.42
403.98
-2
Եղանակը Երևանում
Հայ

Ինչու՞ է Telegram–ը հայտնի դառնում Հայաստանում, և ի՞նչ ալիքների է հարկավոր բաժանորդագրվել

15:00
27 Սեպտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Telegram–ը Հայաստանում դառնում է մեդիաազդեցության լուրջ հարթակ, www.teleсom.arka.am կայքին տված հարցազրույցում հայտարարել է մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, մինչև հեղափոխական շարժումը Հայաստանումը Telegram–ը շատ քիչ էր զարգացած, գործում էր ընդամենը մի քանի հայկական ալիք։

Սակայն փոձագետի խոսքով, շարժումը, որը համընկավ ՌԴ–ում և Իրանում Telegram–ի արգելափակման հետ, հանգեցրեց հետաքրքրության կտրուկ աճի ոչ միայն ցանցի արգելափակման շուրջ առաջացած խոշոր սկանդալների, այլև օպերատիվ, արագ տեղեկատվության կապի հաշվին, որը չի պահանջում լուրջ պատրաստվածություն։

«Բնական է, որ Telegram–ը չի կարող մրցել Facebook–ի հետ, սակայն ինչ–որ ասպեկտներում այն ավելի լավ է, մասնավորապես, ավելի լավ կոնվերսիայի հաշվին։ Այսինքն, ավելի մեծ թվով ընթերցող է տեսնում այն, ինչ տեղադրվում է Telegram–ի ալիքում, ի տարբերություն Facebook–ի, որը ցույց է գալիս գրառումները կոնկրետ էջի շատ քիչ թվով ընթերցողների։ Բացի այդ, Telegram–ը դիվերսիֆիկացիայի հնարավորություն է լրատվամիջոցների համար, քանի որ այսօր կախվածությունը Facebook–ից շատ մեծ է, և ԶԼՄ–ները հաճախ պարզապես ի վիճակի չեն հետևել Facebook–ի ալգորիթմերի փոփոխություններին, որոնք հանգեցնում են տրաֆիկի կտրուկ անկման», – նշեց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, Հայաստանում շատ քիչ են մասնագիտացված կամ անհատական ալիքները` բլոգ–հարթակները, հենց այդ պատճառով դեռևս լուրջ աճ չկա, որը հնարավոր կլինի ակնկալել նոր ստեղծվող ալիքների զարգացումից հետո։ 

Նա նշեց, որ այսօր Telegram–ում հայտնի են միայն լրատվական ալիքները, ընդ որում այդ ոլորտում առկա է լսարանի սեգմենտավորում` ռուսալեզու (որը սովորական է Telegram–ի համար) և երկրորդը` հայալեզու, որը դեռ նոր է հարմարվում այդ սոցցանցին։

Ինչ վերաբերում է հայաստանցի օգտատերերի վիճակագրությանը, ապա, Մարտիրոսյանի խոսքով, դա ոչ այնքան մեծ հատված է` այլ տեղեկատվական սոցիակալական հարթակների հետ համեմատ, ընդամենը մի քանի տասնյակ հազար օգտատեր, սակայն գրանցվում է մշտական ու դինամիկ աճ։

Մարտիրոսյանի խոսքով, Telegram–ի լսարանը Հայաստանում կշարունակի աճել, դրան օգնում է նաև ռուսալեզու սփյուռքը, որը վաղուց օգտվում է Telegram ալիքներից ՌԴ–ում։

«Աճը կտրուկ չի լինի, սակայն պարտադիր կգրանցվի, ընդ որում` թռիչքաձև։ Պարբերաբար կհայտնվեն նոր ու հետաքրքիր ալիքներ, որոնք կգրավեն նոր օգտատերերի, սակայն չարժե սպասել, որ Telegram–ը Հայաստանում կհասնի Facebook–ի կամ Instagram–ի հաջողության։ Միաժամանակ, մեդիաազդեցությամբ Telegram–ը դառնալու է զգալի և լուրջ հարթակ Հայաստանում», – նշեց Մարտիրոսյանը։

Միաժամանակ, www.teleсom.arka.am  պորտալը ներկայացրել է իր խորհուրդները Telegram–ի լրատվական ալիքներին բաժանորդագրվելու համար, որոնց թվում են` Infocom–ը, Баграмяна 26–ը, Armenia Today–ը, Breaking News Armenia–ն, Армения Сенсации–ին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:42
01 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ
15:46
01 Մարտի 2024
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել է 400 հազ․ դրամ կաշառք․ ՄՍԾ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր են բացահայտվել
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել ու ստացել են 400 հազ․ դրամ կաշառք
14:50
01 Մարտի 2024
Սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ․ Սուրենյան
Սուրենյանը նշել է, թե ինչ եղանակ է սպասվում մարտին
14:03
01 Մարտի 2024
Երևանի կենտրոնում ռեստորանի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Երևանի Տերյան փողոցում ռեստորանի գործունեություն է կասեցվել․ ՖՈՏՈ
13:19
01 Մարտի 2024
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
09:56
01 Մարտի 2024
Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը