ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 14–ին առավոտյան 4–ամյա փոքրիկը մոր ուղեկցությամբ գնացել է նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ և մայրը երեխային հանձնել է նշված հաստատության դաստիարակչուհու հսկողությանը և հեռացել։
Նախնական տվյալներով՝ ժամը 09։30-ի սահմաններում դաստիարակչուհին կազմակերպել է ներկա-բացակա, որին փոքրիկը ներկա է եղել, իսկ ստուգելու գործողությունն ավարտելուց հետո նկատել է, որ երեխան բացակայում է։
Загружается новость ... "Лево"
Ըստ դաստիարակչուհու՝ այդ մասին հեռախոսազանգով տեղեկացրել է երեխայի մորը, որից հետո սկսվել է երեխային որոնելու գործընթացը, կարճ ժամանակ անց փոքրիկի դին հայտնաբերել է նրա պապը նախադպրոցական ուսումնական հաստատությանը կից հոսող Դեբեդ գետում:
Երեխան բերանքսիվայր ընկած է եղել ջրում, ոտքերով դեպի ափամերձ մասը: Երեխային անմիջապես տեղափոխել են «Ալավերդու բժշկական կենտրոն», սակայն նա արդեն մահացած է եղել:
Загружается новость ...
"Право"
ՀՀ ՔԿ–ն հրապարակել է տեսանյութ, որում ներկայացվում են այս ողբերգական միջադեպի որոշ հանգամանքներ։
Գերատեսչության հաղորդմամբ, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մահ պատճառելը):
Մանկահասակ երեխայի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։–0–