414.33
4.75
386.75
+18
Եղանակը Երևանում
Հայ

Ի՞նչ եղանակ է սպասվում ապրիլին. պարզաբանում է Սուրենյանը

16:10
23 Մարտի 2018

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը խոսել է հանրապետության տարածքում ապրիլին սպասվող եղանակի մասին։

«Ապրիլին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը` նորմայից բարձր, ինչը շատ լավ է, քանի որ տաք ձմռան հետևանքով մենք այս տարի ջրային ռեսուրսների հետ կապված խնդիր ունենք», – ասաց Սուրենյանն ուրբաթ ասուլիսի ժամանակ։

Загружается новость ... "Лево"

Նա ավելացրեց, որ Հայաստանում ապրիլը կլիմայական ցուցանիշներով նման կլինի մարտին։

«Այս տարի մարտին մեզ մոտ գրանցվեց գրեթե այնպիսի եղանակ, որը սովորաբար գրանցվում է ապրիլին։ Հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի նորմայի սահմաններում` +22...+24, իսկ գիշերը` +8...+10», – նշեց Սուրենյանը։

Նրա խոսքով, լեռնային շրջաններում` Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքում, Արագածոտնում և Վայոց Ձորում, օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կտատանվի +3...+8 աստիճանի սահմանում, ցերեկային ժամերին` +15...+20–ի։

«Լոռիում և Տավուշում օդի ջերմաստիճանը ցերեկը կտատանվի +20...+24–ի սահմանում, գիշերը` +8...+10–ի սահմանում։ Ամենատաք եղանակը կգրանցվի Սյունիքում, որտեղ օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա` հասնելով +27–ի, գիշերը կանխատեսվում է մինչև 15 աստիճան տաքություն։ Նույնը կանխատեսվում է մայրաքաղաքում։ Ամսվա ընթացքում օդի ջերմաստիճանը ցերեկը կտատանվի +22...+24–ի սահմանում, գիշերը` +10...+12–ի սահմանում», – ավելացրեց Սուրենյանը։

Միաժամանակ օդերևութաբանը վստահեցրեց, որ հանրապետության տարածքում գարնանային ցրտահարությունների հավանականությունը բավականին փոքր է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար