ՀՐԱՏԱՊ. Երևանում մեկնարկեց ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունը
12:02
09 Ապրիլի 2018
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանում մեկնարկել է ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։
Արմեն Սարգսյանը դարձավ խորհրդարանի կողմից ընտրված առաջին նախագահը խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։
2015 թ.–ին սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո Հայաստանն անցնում է խորհրդարանական իշխանավարման։ Վարչապետը կընտրվի իշխող կուսակցության կամ իշխող կոալիցիայի կողմից։
Այս պահին երդմնակալության արարողության վայր են ժամանել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ հետ, ինչպես նաև նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը։–0–
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
ԱՄՆ–ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի մյուս պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը` հասնելով Ռուսաստանից և Չինաստանից այդ երկրների էներգետիկ անկախության ամրապնդման