Հրապարակվել է Երևանում աղջկա պատանդ վերցրած հանցագործի լուսանկարը
29.08.2017,
18:22
Համացանցում հայտնվել է Էրեբունիում աղջկա պատանդ վերցրած հանցագործի լուսանկարը։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Համացանցում հայտնվել է Էրեբունիում աղջկա պատանդ վերցրած հանցագործի լուսանկարը։
Այսօր Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ աղջիկ էր պատանդ վերցրել ու սպառնում էր սպանել նրան։ Հանցագործը վիրավորվել էր դիպուկահարի կողմից, վնասազերծվել և տեղափոխվել հիվանդանոցում, որտեղ ավելի ուշ մահացել էր։ Պատանդ վերցված աղջիկն ազատ է արձակվել։
Բիլիարդանոցների կոտրված ապակու մոտ կանգնած հանցագործի ու պատանդ վերցված աղջկա լուսանկարը հրապարակվել է shamshyan.com կայքում։ Լուսանկարում երևում է, որ հանցագործը ինչ–որ առարկա է սեղմել աղջկա պարանոցին։
Ընթանում է քննություն պատճառների և հանգամանքների բացահայտման ուղղությամբ։–0–