Հրապարակվել է «Սասնա ծռերի» և Վիտալի Բալասանյանի միջև` զենքը վայր դնելու բանակցության ձայնագրությունը
11:35
05 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՍիվիլՆեթը հրապարակել է «Սասնա ծռեր» խմբի անդամների և Վիտալի Բալասանյանի միջև` զենքերը վայր դնելու բանակցությունների շուրջ տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը:
Զրույցը կայացել է հուլիսի 29-ին:
Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։
Հուլիսի 31-ին զինված խումբը զենքը վայր է դրել և հանձնվել իշխանություններին: Այս ընթացքում զոհվել է ոստիկանության երկու աշխատակից: Զինված խմբի անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում եղել են վիրավորներ: -0-
Ամերիաբանկի և իտալական Banca Popolare di Sondrio բանկի համատեղ նախագիծը, որն ուղղված է ջրային և էներգետիկ ռեսուրսների պահպանմանը, արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Տարվա գործարք 2021. Կանաչ առևտուր» մրցանակին