ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի- Արմենիա/. Նախօրեի երեկոյան Երևանում և հարակից շրջաններում կարկտախառն անձրևը վնաս է հասցրել Էջմիածնի շրջանի 9 համայնքներին:
Այս մասին «Նովոստի - Արմենիա» գործակալությանն հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայության աշխատակիցը:
Загружается новость ... "Лево"
«Նախարարի տեղակալը վաղ առավոտից մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ հիմնակում տուժել է 9 համայնք», - ասաց նա:
Նա նշեց, որ վնասի չափերը դեռ ճշտվում են և դեռ դժվար է որևէ ցուցանիշ ասել, լրատվական ծառայության աշխատակցուհին հավելեց, որ առավել հստակ տեղեկատվությունն ավելի ուշ կլինի:
Ինչպես հաղորդեցին «Նովոստի - Արմենիային» Արմավիրի մարզպետարանից, վնաս են կրել հիմնականում Աղավնատուն, Ամբերդ, Կողբ գյուղերը: -0-