Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
17.06.2017,
10:30
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (հունիսի 12–16) կարևոր նորությունների հնգյակը։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (հունիսի 12–16) կարևոր նորությունների հնգյակը։
- Երևանից «Զվարթնոց» օդանավակայան մեկնող ավտոբուսն առաջին փորձնական երթուղին է կատարել: Բացի օդանավակայան մեկնող քաղաքացիներից, առաջին ուղևորների թվում է եղել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիանի փոխնախարար Արամ Արսենյանը, լրագրողներ:
- Երևանում և հարակից շրջաններում տեղաց բավականին ուժեղ անձրև և կարկուտ, ինչի հետևանքով Երևանում իսկական ջրհեղեղ էր սկսվել, իսկ մարզերում վնասվեցին ցանքատարածություններ և այգիներ։
- Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հունիսի 14–15–ը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում։ Նախագահների համատեղ ճեպազրույցի ժամանակ ՀՀ նախագահը հայտնեց, որ Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն։ Միաժամանակ երկու երկրների առաջնորդներն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Այս կապակցությամբ Տաջիկստանի նախագահը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով։
- ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ուրբաթ լրագրողների ներկայությամբ առաջինըձեռք բերեց գանձապետական պարտատոմսեր gp.minfin.am նոր առցանց հարթակի միջոցով։
- Լևոն Արոնյանը դարձավ Norway Chess գերմրցաշարի հաղթող։ Նախորդ տարի «Norway Chess» շախմատային գերմրցաշարում հաղթել էր Մագնուս Կարլսենը, իսկ Լևոն Արոնյանը զբաղեցրել էր երկրորդ տեղը: Այս տիտղոսին Արոնյանն այս տարի արժանանում է երկրորդ անգամ` ապրիլին Արոնյանը հաղթել էր նաև «Grenke Chess Classic» մրցաշարում:–0–