Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

24.12.2016, 10:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
  • Դեկտեմբերի 22–ին լրացավ Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը: Սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի կողմից նշանակված վարչապետն (Երևանի նախկին քաղաքապետը, «Հայռուսգազարդ» ընկերության նախկին ղեկավաև, գործարար և կառավարիչ) այդ պաշտոնում փոխարինել է հրաժարական տված Հովիկ Աբրահամյանին։
  • Ամանորի և սուրբծննդյան տոների առթիվ ՀՀ նախագահն ընդունելության է հրավիրել ԶԼՄ–ների ներկայացուցիչներին։
  • Միջերկրական ծովի շրջանում ձևավորված ցիկլոնը շարժվում է դեպի Հայաստան, ինչի արդյունքում առաջիկայում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Նշենք, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում օրեր շարունակում գրանցվում է բացասական ջերմաստիճան։ Մասնավորապես, Երևանում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը նվազում է` հասնելով -21–ի։ Որոշ մարզերում սնդիկի սյունը ցույց էր տալիս –33 աստիճան։ Օդերևութաբանների խոսքերով, հանրապետությունում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմից ցածր է 10-15 աստիճանով։ –0–