Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

30.06.2018, 10:30
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

  • Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ բերման է ենթարկվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը։ Նույն օրն ավելի ուշ նա ազատ էր արձակվել։ Միաժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մեկնաբանել էր Ալեքսանդր Սարգսյանի բերման ենթարկելը։

  • Կարեն Կարապետյանը լքեց ՀՀԿ–ի առաջին փոխնախագահի պաշտոնը, բայց դեռ մնում է կուսակցությունում։

  • Ուժի մեջ մտավ կենսաթոշակային աղմկահարույց պարտադիր բաղադրիչը։ ՀՀ կառավարությունը հունիսի 11–ին արտահերթ նիստի ժամանակ ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, ինչպես նաև հաստատեց որոշումը, որը վերաբերում է պարտադիր բաղադրիչում պետական մասնաբաժնի ավելացմանը (5%–ից մինչև 7,5%)։ Սոցիալական վճարների պարտադիր բաղադրիչն ուժի մեջ է մտնում հուլիսի 1–ից։

  • Աշխարհահռչակ ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին կդառնա Երևանի «Ոսկե ծիրան» 15–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր։–0–