Հինգշաբթի` փետրվարի 1–ի առավել ուշագրավ նորությունները

02.02.2018, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է փետրվարի 1–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Հինգշաբթի` փետրվարի 1–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է փետրվարի 1–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • «ՀՀԿ–ն մի քանի թեկնածու է դիտարկում ՀՀ վարչապետի պաշտոնի համար», – հայտարարել էարդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը:

  • Հայաստանում ռազմական մեդիահոլդինգ է ստեղծվել։ Կառավարությունը նման որոշում է ընդունել նախօրեին կայացած նիստում։

  • Նախօրեին Երևանի «Թեքեյան» կենտրոնում փոխգնդապետ է դանակահարվել, ավելի ուշ կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն, այնուհետև ձերբակալվել։

  • Հայաստանում կփոխվի կառավարության կառուցվածքը, կստեղծվի առաջին փոխվարչապետի պաշտոն, իսկ նիստերը կանցկացվեն դռնփակ։ Կառավարությունը նիստի ժամանակ հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործողության մասին» օրենքի նախագծին, որը նախատեսում է առաջին փոխվարչապետի պաշտոնի ներդնում:-0-