525.36
7.42
476.73
+4
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է դիվանագիտական ներկայացուցչությունների քննադատությանը տրանսգենդերների իրավունքների վերաբերյալ

13:23
10 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Երևանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների հայտարարությանը:

ՄԱԿ–ի հայկական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել «վերջին ժամանակներս շատացած ատելության խոսքի և մարդու իրավունքների և ԼԳԲՏ ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքերով

«Տեղյակ ենք այդ հայտարարություններից, որտեղ արտահայտված էր մտահոգություն Հայաստանի հասարակական կյանքում տեղ գտած քննարկումների առնչությամբ և անդրադարձ էր կատարվում ՀՀ-ի միջազգային պարտավորություններին», - հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նագդալյանը։

Загружается новость ... "Лево"

Նշվում է նաև, որ ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ։

«Ուստի, այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ», - նկատում են ԱԳՆ-ից։

Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել։

Իր հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները։

Ապրիլի 5–ին ՀՀ ԱԺ–ի ամբիոնից պատմության մեջ առաջին անգամ ելույթ ունեցավ տրանսգենդեր։ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ է ունեցել տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանը։ Իր ելույթի ժամանակ նա խնդրել է, որ իրեն ընդունեն որպես հավաքական կերպար։

Տրանսգենդերի ելույթը շատ է վրդովեցրել ներկա պատգամավորներին։ Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ այս լսումների թեման դատաիրավական բարեփոխումներին, երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին էր վերաբերում, մինչդեռ տրանսգենդերի ելույթը խախտում է այդ օրակարգը։ Զոհրաբյանի խոսքով, Մարտիրոսյանի ելույթն անհարգելից է անձամբ իր և խորհրդարանի նկատմամբ։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:45
12 Հոկտեմբերի 2019
Կառավարությունում քննարկվել է տրանսպորտի ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը. փոխվարչապետ
Կառավարությունում քննարկվել է Երևանի հասարակական տրանսպորտային ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը:
10:30
12 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)։
19:05
11 Հոկտեմբերի 2019
Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն Երևանի օրեր. ԾՐԱԳԻՐ
Արամ MP3, «Գաթա բենդ». Վանաձորում առաջին անգամ կանցկացվեն Երևանի օրեր։
15:56
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը ծխելու դեմ վճռական պայքար է սկսում
Հայաստանը սկսում է պասիվ և ակտիվ ծխելու դեմ օրենսդրական պայքար։
12:12
11 Հոկտեմբերի 2019
Երևանում երիտասարդի սպանությունը բացահայտվել է. ոստիկանություն
Բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը։
10:48
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը մեկ օրով անձրևային գոտում կհայտնվի
Հայհիդրոմետկենտրոնաը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
11 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
19:20
10 Հոկտեմբերի 2019
Թուրքիայի ներխուժումը Սիրիա արթնացնում է Հայոց Ցեղասպանության մասին հուշերը. Գարեգին Բ
Նշվում է, որ Թուրքիայի կողմից հարձակումների վտանգը արթնացնում է նույն պետության կողմից 1915-23թթ. իրագործված Հայոց Ցեղասպանության մասին հուշերը
18:05
10 Հոկտեմբերի 2019
Սիրիայից հայերի տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա. ԱԳՆ
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական օպերացիա սկսելու մասին
17:42
10 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր 72-րդ` «Արարատ» մասնաճյուղը
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց հերթական մասնաճյուղ Արարատի մարզում:
17:06
10 Հոկտեմբերի 2019
Վայոց Ձորի մարզպետն ազատվել է պաշտոնից` սպային ծեծելու միջադեպի ֆոնին
Հայաստանի կառավարոթյունը հինգշաբթի նիստում որոշում է կայացրել Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
16:29
10 Հոկտեմբերի 2019
Էրեբունի-Երևան 2801-ը` ձեր սրտով. տոնական միջոցառումները` հակիրճ
Երևանի 2801-ամյակի այս տարվա տոնական միջոցառումներն ապակենտրոնացված բնույթ կկրեն