Հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան գործով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է
21.07.2017,
18:44
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան գործով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է:
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող 1983թ. ծնված Հ.Համբարձումյանն այսօր հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը հուլիսի 20-ին որոշում է կայացրել Հ.Համբարձումյանին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է:
Հուլիսի 20-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և հանձնարարություն տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հուլիսի 21-ին հետախուզվողը հայտնաբերվել է: Նախաքննությունը շարունակվում