Հայտնի են մանրամասներ երևանյան հիվանդանոցից կալանավորի փախուստի մասին
06.02.2017,
13:19
Փետրվարի 4-ին ահազանգ էր ստացվել, որ բժշկական օգնություն ստանալու նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Ս.Գրիգորյանը դիմել է փախուստի։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի դիմելու հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
2017 թվականի փետրվարի 4-ին ահազանգ էր ստացվել, որ բժշկական օգնություն ստանալու նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Ս.Գրիգորյանը դիմել է փախուստի։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողություն կատարելու և գողության փորձի մեջ մեղադրվող Ս.Գրիգորյանը (վերջինիս վերաբերյալ քրեական գործը գտնվում է դատարանի վարույթում) փետրվարի 4-ի վաղ առավոտյան տեղափոխվել է բժշկական կենտրոնի առաջին հարկում գտնվող կոտրվածքների բաժանմունքի հիվանդասենյակներից մեկը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։
Վիրահատության նպատակով «Արմենիա» ԲԿ տեղափոխված կալանավորը դիմել է փախուստի>>
Նախնական տվյալներով՝ կալանավորը հիվանդասենյակից դուրս է եկել սանհանգույց գնալու պատրվակով, որտեղ պատուհանից դիմել է փախուստի: Պարզվել է բժշկական կենտրոնում Ս.Գրիգորյանի պահպանության համար պատասխանատու իրավասու անձանց շրջանակը։
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական անփութություն) և 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից):
Հայտնաբերվել է «Արմենիա» ԲԿ-ից փախուստի դիմած կալանավորը
Քրեական գործի շրջանակում ձեռնարկված անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում նույն օրը՝ փետրվարի 4-ին, փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։–0–