Հայտնի է ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարի անունը. աղբյուր
04.08.2016,
17:56
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր հրաժարական է տվել։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո այսօր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը, հաղորդում է tert.am–ը` հղում անելով ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնին։
ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին` խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է, և ինքը օգոստոսի 4–ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները։–0–