530.17
7.45
476.34
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնաբերվել է Երևանում տաքսու վարորդի սպանության մեջ մեղադրվող տղամարդը

16:55
15 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնաբերվել է տաքսու վարորդ Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող տղամարդը:

ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող՝ 1989 թվականին ծնված տղամարդը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հունիսի 10-ին՝ Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի բնակիչ, տաքսու վարորդ Սարգիս Ավագյանի և Երևան քաղաքի՝ 1963 և 1989 թթ. ծնված բնակիչների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Ս.Ավագյանն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ևս մեկ անձ՝ ծնված 1995 թվականին, ով միջամտել է վիճաբանությանը, ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածք:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Загружается новость ... "Лево"

Մասնավորապես, նախնական տվյալներով, դեպքի օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք որպես ուղևոր նստել են Սարգիս Ավագյանի կողմից շահագործված տաքսի ավտոմեքենան, ավտոմեքենայի սրահում վիճաբանել վերջինիս հետ, ապա անձնական փոխհարաբերությունները պարզելու նպատակով իջել են ավտոմեքենայից և նույն վայրում՝ մայթեզրին, հրահրել վիճաբանություն, այնուհետև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

«Վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած 1989թ. ծնված երիտասարդ տղամարդն իր մոտ գտնված սուր կտրող-ծակող առարկայով, Ս.Ավագյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է նրա կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ «կարծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած, կրծքավանդակի խոռոչ թափանցումով վերք, սրտի աջ նախասրտի վնասման» ձևով մարմնական վնասվածք», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Այնուհետև նույն անձը հարվածներ է հասցրել նաև վիճաբանությանը միջամտած 1995թ. ծնված երիտասարդի որովայնին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով «որովայնի առաջային պատի չթափանցող կտրած երկու վերքերի» ձևով միջին ծանրության մարմնական վնասվածքներ և դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել 1989թ. ծնված տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն խուլիգանական դրդումներով) և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
19 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)։
10:11
19 Հոկտեմբերի 2019
«Երևանը սրտումս է». տեսաշնորհավորանք Քաղաքի օրվա առթիվ (ՎԻԴԵՈ)
Տոնդ շնորհավոր, իմ Երևան։
23:10
18 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել:
20:10
18 Հոկտեմբերի 2019
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով:
19:11
18 Հոկտեմբերի 2019
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի կայքը (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի կայքը։
18:46
18 Հոկտեմբերի 2019
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է (ՖՈՏՈ)
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է:
18:09
18 Հոկտեմբերի 2019
Կադաստրի կոմիտեի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ազատման դիմում է ներկայացրել։
17:21
18 Հոկտեմբերի 2019
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է (ՖՈՏՈ)
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է:
16:21
18 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր
ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնով։
16:06
18 Հոկտեմբերի 2019
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է:
14:18
18 Հոկտեմբերի 2019
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ հետ տեղափոխվել է Հայաստան
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, ընտանիքով տեղափոխվել է ապրելու Հայաստանում։
10:39
18 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կտրուկ կցրտի
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։