ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Իշխող ՀՀԿ–ի պատգամավորները ծրագրում են հաջորդ գումարման խորհրդարանում տեղեր ապահովել իրենց զավակների համար, գրում է «Հայկական ժամանակ»` հղում անելով սեփական աղբյուրներին։
Հանրապետական կուսակցության պատգամավորները լրջորեն զբաղված են հաջորդ խորհրդարանում իրենց որիդիներով կամ հարազատներով իրենց փոխարինելու հարցը լուծելով, գրում է թերթը։
Ինչպես հաղորդում է թերթը, հղում անելով ՀՀԿ սեփական աղբյուրներին, նման խնդիր են ցանկանում լուծել գեներալներ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը: Ընդ որում, վերջինիս որդին ցանկանում է կրկին Էջմիածնի քաղաքապետ դառնալ, բայց հայրն ուզում է իր մանդատը փոխանցել որդուն կամ իր ազդեցության տակ գտնվող մեկին:
«Նման հավակնություններ ունի նաև Սամվել Ալեքսանյանը, որը թեև արդեն մի պատգամավոր՝ Կորյուն Նահապետյանին ԱԺ բերել է, բայց նրա հետ միասին ուզում է մեկ ուրիշին էլ իր փոխարեն բերել: Մհեր Սեդրակյանը ցանկանում է լուծել իր որդու՝ Դավիթ Սեդրակյանին ԱԺ բերելու հարցը, եթե չկարողանա, ցանկալի է Երևանի քաղաքապետի պաշտոնը», – գրում են հոդվածի հեղինակները։
Ինչպես նշվում է հոդվածում, իր որդուն ցանկանում է ԱԺ բերել և իր գլխավորած առողջապահության հանձնաժողովի նախագահ դարձնել Արա Բաբլոյանը։
Ընդ որում, ՀՀԿ–ի հնաբնակներից ոմանք ցանկանում են ԱԺ–ից հեռանալիս գոնե կուսակցության գրասենյակում ինչ–որ դերակատություն ստանալ։ Նման պատգամավորներից են, օրինակ, Վազգեն Կարախանյանը, Մկրտիչ Մինասյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն և այլք։
Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2017 թ.–ին։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում