Հայկական հեռուստասերիալների ձևաչափը կփոխվի
31.10.2019,
16:56
Նախատեսվում է կրճատել հեռուստասերիալների տևողությունը:
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը 2020 թ.-ին նախատեսում է շարունակել հեռուստասերիալների նկարահանումները, սակայն բոլորովին այլ ձևաչափով, հինգշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը` 2020 թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:
Ըստ Շիրինյանի, նախատեսվում է կրճատել հեռուստասերիալների տևողությունը:
«Մտադիր ենք նկարահանել ոչ թե 32, այլ 16 մասից բաղկացած սերիալներ: Այդ կերպ մենք կբարձրացնենք այդ սերիալների ստեղծագործական բաղադրիչը, ինչպես նաև կնվազեցնենք հոգեբանական կախվածությունը հեռուստասերիալներից», - ասաց նա:-0-

