Հայկական բյուջեն չունի ռեսուրսներ կենսաթոշակների բարձրացումն ապահովելու համար. փոխնախարար

22.05.2018, 18:19
Հայկական բյուջեն չունի ռեսուրսներ կենսաթոշակների բարձրացումն ապահովելու համար, երեքշաբթի հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը։
Հայկական բյուջեն չունի ռեսուրսներ կենսաթոշակների բարձրացումն ապահովելու համար. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայկական բյուջեն չունի ռեսուրսներ կենսաթոշակների բարձրացումն ապահովելու համար, երեքշաբթի հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը ԱԺ–ում «Կենսաթոշակների մասին» օրենքի քննարկման ժամանակ, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, երկրի կառավարությունը միշտ գնացել է կենսաթոշակների բարձրացման ապահովման համապատասխան ռեսուրսների առկայության դեպքում, սակայն այս պահին նման հնարավորություններ չկան։

«Անգամ 2–3 հազար դրամով կենսաթոշակի բարձրացում կհանգեցնի պետբյուջեի ծախսերի աճին (12–15 մլրդ դրամով)», – ասաց Սաիյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ չի եղել նախադեպ, երբ կենսաթոշակի բարձրացման հնարավորության առկայության դեպքում չի ձեռնարկվել համապատասխան քայլ։

Հայաստանում նվազագույն կենսաթոշակն այսօր կազմում է 18 հազար դրամ ($1 – 483,03 դրամ)։-0-