Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել ակտիվիստի դեմ

21.08.2019, 13:54
Քաղաքապետը հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման համար:
Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել ակտիվիստի դեմ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այդ մասին նշվում է www.datalex.am-ում:

Քաղաքապետը հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջով:

Նշենք, որ Աղեկյանը բազմիցս բողոքի ցույցեր է կազմակերպում քաղաքապետարանի դիմաց:-0-