Հայաստանը շուտով կարող է ունենալ նոր ավիաընկերություն. Ռևազյան

03.12.2019, 15:01
Հայաստանը շուտով կարող է ունենալ  նոր ավիաընկերություն
Հայաստանը շուտով կարող է ունենալ  նոր ավիաընկերություն. Ռևազյան

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շուտով տեղական շուկա կարող է մուտք գործել հայկական նոր ավիաընկերություն: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նրա խոսքով, նոր ավիաընկերությունն արդեն հայտ է ներկայացրել ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ՝ ավիաընկերությունը գրանցելու նպատակով:

«Ավիաընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ամառային սեզոնից պատրաստվում են իրականացնել 13 ուղղությունով չվերթեր։ Հաշվի առնելով, որ ավիաընկերությունը նոր է բացվել, հնարավոր չէ կանխատեսել ուղևորահոսքը, բայց ավիաընեկությունը տեղեկացրել է, որ շաբաթական իրականացնելու է 41 չվերթ, այսինքն՝ տարվա ընթացքում ունենալու է 388,000 նստատեղ։ Միաժամանակ, ավիաընկերությունը տեղեկացրել է, որ մոտակա ամիսների ընթացքում կբացի ավելի քան 200 աշխատատեղ»,- ասաց Ռևազյանը։-0-