436.65
4.37
404.34
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում երկրաշա՞րժ է տեղի ունեցել. ԱԻՆ–ը պարզաբանում է

13:00
30 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեկ` դեկտեմբերի 29-ին հայտնի դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր Facebook-յան էջում գրառում է կատարել, ասելով, որ երկրաշարժ է տեղի ունեցել:

«Երդվում եմ հենց հիմա ամբողջ շենքս ցնցվում է!!!!( էլ ո՞վ է զգում երկրաշարժը: Արդեն մի քանի րոպե: հ.Գ. հոգնածը քիչ էր, հիմա էլ վախից վեր թռա բազմոցից....»,- գրել է նա:

Նրա հետևորդները պատասխանել են, որ նման բան չկա, որից հետո Նազենին թարմացրել է գրառումը, ասելով. «(Թարմացված) Կոմիտասում` բարձրահարկ շենքի բարձր հարկում եմ զգացել, 23:45 -ոտ, գլխապտույտ չէր, կոնկրետ դանդաղ ու թույլ ցնցումների կասկադ էր, բայց զգալի, այնքան, որ արթնացա: Վերևի հարևաններն էլ չէին: Ցնցում էր: Այդքանը»:

Այսօր ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը հերքել է երկրաշարժի մասին այդ լուրերը:

«Հարգելի՛ քաղաքացիներ, հայտնում ենք, որ ս.թ. դեկտեմբերի 29-ին 23։00-ից մինչև 24։00 Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևան քաղաքում երկրաշարժ տեղի չի ունեցել։ Երկրաշարժի դեպքում, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, սահմանված կարգով, տեղեկացնում է հանրությանը։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին»,- ասվում է ԱԻՆ-ի հաղորդագրւթյան մեջ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները