ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն ներդնել նաև հայ աղջիկներ համար:
«Մեր աղջիկները պետք է բանակում առնվազն երեք ամսվա ծառայություն անցնեն», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորը, ով չորս աղջկա և մեկ տղայի հայր է:
Պատասխանելով լրագրողների հարցին` Պողոսյանն ընդգծեց, որ նման օրենքի ընդունման դեպքում նրա բոլոր դուստրերը պատրաստ են ծառայել բանակում:
«Հայաստանում տարեցտարի աճում է տարբեր ռազմական դպրոցներում սովորող աղջիկների թիվը: Մենք պետք է լրջորեն քննարկենք բանակում հայուհիների ծառայության հնարավորությունն` ապացուցելով հասարակությանը, որ դրանում ոչ մի վատ բան չկա», - ավելացրեց Պողոսյանը: -0-