Հացի արտադրամասը ապահովված չի եղել կեղտի կուտակումից, չի բացառվել մասնիկների թափվելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Դիադեմա» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արմավիրի մարզ, Թաիրով համայնք)։
Մասնավորապես՝
արտադրական տարածքի պատերին փակցված են եղել էլեկտրական լարեր, որոնց նախագծումը և կառուցվածքը ապահոված չեն եղել կեղտի կուտակումներից,
չի բացառվել արտադրվող սննդամթերքը մասնիկների թափվելու հնարավորությունները,
առաստաղը նորոգ չի եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը,
արտադրական տարածքում առկա սեղանը կառուցված չի եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։
Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։