Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի դեպքի առթիվ

09.12.2016, 12:42
Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ
Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի դեպքի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

2016թ. դեկտեմբերի 8-ին` ժամը 11:00-ի սահմանում, Երևան-Գորիս ճանապարհի 231,3-րդ կմ-ում ՊՆ N զորամասի զինծառայող ավագ վարորդ, լեյտենանտ Ա. Մուսիկյանն իր վարած «Lexus LX-570» մակնիշի ՊՆ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորը, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ նույն զորամասի զինծառայող ավագ սպա, կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը, ստացած վնասվածքներից մահացել է «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին:

Զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): -0-