Հարկայինը ստուգել է Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայանները. նշանակվել է 140 մլն դրամի տուգանք

21.11.2017, 11:16
Հարկայինը ստուգումներ են կատարել Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններում և 140 մլն դրամի տուգանք նշանակել։
Հարկայինը ստուգել է Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայանները. նշանակվել է 140 մլն դրամի տուգանք

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հարկային ծառայության աշխատակիցները ստուգումներ են կատարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններում և հայտնաբերված խախտումների հիման վրա 140 մլն դրամի տուգանք նշանակել, գրում է «Ժամանակը»` հղում անելով սեփական աղբյուրներին։

«Աբրահամյանը անձամբ է խնդրել վարչապետ Կարեն Կարապետյանին նվազեցնել տուգանքի չափը, ինչի արդյունքում այն կտրուկ իջել է՝ դառնալով 3 մլն: Բայց նախկին և ներկա վարչապետների այս պայմանավորվածության մասին տեղեկությունը հասանելի է դարձել նախագահ Սերժ Սարգսյանին, ով կարգադրել է Աբրահամյանի գազալցակայաններում կրկնակի ստուգումներ իրականացնել, և այս անգամ տուգանքի չափը դարձել է 160 մլն», – նշում են հոդվածի հեղինակները։

Հենց այդքան տուգանք պետք է վճարի Հովիկ Աբրահամյանը՝ պետությանը հասցված վնասը փոխհատուցելու համար, գրում է թերթը։–0–