437.27
4.41
404.32
+8
Եղանակը Երևանում
Հայ

«Հարավկովկասյան երկաթուղին» տուգանվել է 30 մլն դրամով

15:27
21 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր` նոյեմբերի 21-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կայացված որոշմամբ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԷ) ընկերությունը ենթարկվեց ֆինանսական պատասխանատվության, նշվում է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

Մենաշնորհային դիրքի չարաշահման համար ընկերության հանդեպ կիրառվեց տուգանք` 30 մլն դրամի չափով:

««ՀԿ երկաթուղին» փաստացի խոչընդոտել է «ԱՄ գրուպ» ընկերության գործունեությանը՝ պատճառելով լուրջ ֆինանսական վնասներ։ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «ԱՄ գրուպ» ընկերությունը: Ըստ բողոքի, «Հարավկովկասյան երկաթուղին» չարաշահում է իր մենաշնորհային դիրքը, ինչի հետևանքով ֆինանսական լուրջ վնաս է պատճառվել իր ընկերությանը և խաթարվել դրա բնականոն գործունեությունը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Խնդիրն այն է, որ «ԱՄ գրուպ» ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղուց» ձեռք է բերել 40 երկաթուղային վագոն` դրանք հետագայում վերանորոգելու և Վրաստանում վերավաճառելու նպատակով:

Սակայն արդեն մի քանի տարի է, ինչ երկաթուղին խոչընդոտում է տնտեսվարողի գործունեությանը, մասնավորապես հրաժարվում է իրականացնել թե դրանց վերանորոգումը և թե փոխադրումը` վագոնները փաստացի պահելով իր տիրապետության տակ:

Քանի որ ՀՀ տարածքում երկաթուղային փոխադրում իրականացնող այլ ընկերություն չկա, հետևապես «ԱՄ գրուպը» իր տնտեսական գործունեությունը իրականացնելու համար այլընտրանք չունի, այսինքն վագոնները այլ կերպ և այլ ճանապարհով Վրաստան տեղափոխումը պարզապես անհնար է: Տեսնելով, որ տարեցտարի, վագոնների կանգնած մնալու հետևանքով իր գործունեության վնասն ավելի է մեծանում, «ԱՄ գրուպը» խնդրել է դրանք տեղափոխել առանց վերանորգման, որից հետո, ՀԿԷ-ն պատասխանել է, որ տնտեսվարողը իրեն պարտք է ընդհանուր առմամբ 150 մլն դրամ, որը հաշվարկվել է որպես վագոնները իրենց պատկանող տարածքում կայանելու և պահպանման ծախս: Ու թեև երկու կողմերի միջև պահպանման կամ նման այլ պարտավորությունների վերաբերյալ որևէ համաձայնություն կամ գրավոր փաստաթուղթ առկա չէ, այնուամենայնիվ այդ պատճառաբանությամբ ՀԿ երկաթուղին հրաժարվել է համագործակցությունից: Երկաթուղային միակ բեռնափոխադրող ընկերության վարքագծի հետևանքով «ԱՄ գրուպը» կրել է լուրջ ֆինանսական վնասներ՝ հասնելով սնանկության։ Ֆինանսական խնդիրների պատճառով տնտեսվարողը վագոնները գրավադրել է «Արմսվիսբանկում»` հետագայում դրանք վաճառելու և բանկի պարտքը մարելու ակնկալիքով: Սակայն, «Հարավկովկասյան երկաթուղու» վարքագծի հետևանքով վագոնների վաճառքի շուրջ Վրաստանի գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեղյալ են համարվել , հետևապես անհնար է դարձել նաև բանկի վարկի մարումը և գրավադրված վագոններն անցել են բանկի տիրապետության տակ: Բանկը ևս իր հերթին փորձել է բանակցել ՀԿ երկաթուղու հետ՝ վագոնները Վրաստան տեղափոխելու և վաճառելու ուղղությամբ, սակայն մերժում է ստացել: Վերոնշյալից հետո ընդդեմ «Հարվկովկասյան երկաթուղու» ՀՀ ՏՄՊՊՀ է դիմել նաև «Արմսվիսբանկը», որն իր դիմում-բողոքում նշել է , որ անհասկանալի է երկաթուղու վարքագիծը, քանի որ վերջինս ըստ էության խոչընդոտում է իրացնել փաստացի արդեն բանկին պատկանող գույքը: Մենաշնորհային դիրք ունեցող ընկերության վարքագծի, տվյալ պարագայում գերիշխող դիրքի չարաշահման հետևանքով անհնար է դարձել «ԱՄ գրուպի» հետագա գործունեությունը, ինչն էլ հասցրել է գործող ընկերության սնանկացման:

««ՀԿ երկաթուղու» պատճառաբանությունները անհիմն են և ոչ փաստարկված։ Վարչական վարույթի ընթացքում կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ տևական ժամանակ երկաթուղին մշտապես տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է համագործակցել նախ «ԱՄ գրուպի» ապա նաև «Արմսվիսբանկի» հետ՝ խոչընդոտելով տնտեսվարողների գործունեությանը և չարաշահելով իր գերիշխող դիրքը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Նախ պատճառաբանել է, որ վագոնները չեն կարող տեղափոխվել առանց վերանորոգման, ապա նշել է, որ կտեղափոխվեն, սակայն առկա է պարտք, որը մարելուց հետո միայն կքննարկեն տեղափոխման հարցը, ավելի ուշ մատնանշել է վագոնների՝ բանկում գրավադրված ժամանակ դատական ակտերով առկա սահմանափակումները, որն ըստ էության իր գործունեությանը չի առնչվում, դիմումի ձևի թերի լրացված լինելը և այլն:

ՏՄՊՊՀ որոշմամբ, «Հարավկովկասյան երկաթուղին» պայմանագրի կողմերին՝ «ԱՄ գրուպին» և «Արմսվիսբանկին» պարտադրել է նրանց համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող տնտեսապես չհիմնավորված պայմաններ, ինչը հանդիսանում է օրենքի խախտում՝ գերիշխող դիրքի չարաշահում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով